Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 27.04.2019
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Ս. թ. ապրիլի 25-26-ին Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն այցելեց Տավուշի մարզ: Նա դասախոսություններով հանդես եկավ Շամշադինի տարածաշրջանի 4 դպրոցներում՝ Բերդի թիվ 3, Մովսես գյուղի, Արծվաբերդի և Այգեձորի:
Նշենք, որ աստղագիտությանը նվիրված գրականությունից զատ Այգեձորի դպրոցին հանձնվեց Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից ձեռք բերված՝ Celestron ընկերության 11 սմ հայելու տրամագծով սիրողական աստղադիտակ:
Մելինե Ասրյան