NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն

      

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.08.2021


ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԱՐԺԵՔԻ 10-ԱՄՅԱԿՆ Է

Այս տարի Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) նշվում է Բյուրականի աստղադիտարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքի 10-ամյակը։ 2011թ-ին Մարգարյանի շրջահայությունը (Առաջին բյուրականյան շրջահայությունը կամ FBS) ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական արժեքների միջազգային գրանցամատյանում և այժմ հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր ցանկերի հազվագյուտ գիտական արժեքներից մեկը:

Կարևորելով այս փաստը, այսօր՝ օգոստոսի 5-ին, ԲԱ սեմինար էր` նվիրված հենց այս ամյակին։ Զեկույցով հանդես եկավ ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ ներկայացնելով «Բյուրականի աստղադիտարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքի 10 տարին» թեմայով զեկույցը։

Առաջին բյուրականյան շրջահայությունը պարունակում է եզակի աստղագիտական հետազոտության գրանցումներ, որոնք կատարվել են Բյուրականի աստղադիտարանում հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի և նրա գործընկերների կողմից 1965-1988 թթ.: Շրջահայությունը ներառում է մոտակա Տիեզերքի երբևէ ամենամեծ աստղագիտական սպեկտրադիտական ուսումնասիրությունը և համարվում է 20-րդ դարի աստղաֆիզիկայի ամենակարևոր նվաճումներից մեկը: Այն պարունակում է 20,000,000 երկնային օբյեկտի 40,000,000 ցածր դիսպերսային սպեկտրների տվյալներ: Դիտումները կատարվել են ԲԱ 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակով: Նրանք ընդգրկում են բարձր գալակտիկական լայնություններում ամբողջ հյուսիսային երկինքը, հարավային երկնքի մի մասը և որոշ մաս Ծիր Կաթնի տիրույթներում (որն ավելացվել է 1988թ.): FBS-ն ի սկզբանե իրականացվել է գերմանուշակագույն ավելցուկ (UVX) ունեցող գալակտիկաների որոնման համար: Մարգարյանի և գործընկերների կողմից 1515 UVX գալակտիկաների հայտնաբերումը (որոնք հետագայում անվանվեցին Մարգարյանի գալակտիկաներ) FBS-ի թիթեղների վրա հիմնված առաջին և ամենակարևոր աշխատանքն էր:

Շրջահայությունը թվայնացվել է 2002-2007թթ. Արեգ Միքայելյանի և իր թիմի կողմից, որի արդյունքում ստեղծվել է Թվայնացված առաջին բյուրականյան շրջահայությունը (DFBS)` աշխարհում ցածր դիսպերսային ամենամեծ սպեկտրադիտական տվյալների շտեմարանը և Հայաստանում թվայնացման բոլոր նախագծերի մեջ առաջինը (https://www.aras.am//Dfbs/dfbs.html ):

Նշենք, որ Մարգարյանի շրջահայությանը, ինչպես նաև Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մյուս արժեքներին կարող եք ծանոթանալ ԲԱ կայքէջում ՝ https://www.bao.am/about/unesco/unesco.php?lang=1

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան