Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.08.2020
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Հանդիսանալով Հայաստանում գիտական (և աստղագիտական) տուրիզմի նախաձեռնող՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը նախաձեռնել է տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի պաշտոնական կայքէջի ստեղծումը։
Շարունակելով մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն՝ ԲԱ-ն իրականացնում է նաև աստղագիտական տուրիզմի միջազգային նախագիծ՝ ուղղված հենց այս տարածաշրջանին։
Նշված նախագծի շրջանակներում ստեղծվել է «Աստղագիտական տուրիզմ» կայքէջը՝ http://astrotourism.aras.am/index_arm.php, որը նպատակ է հետապնդում ներկայացնել տարածաշրջանում գտնվող աստղագիտական որոշակի արժեք և աստղագիտական տուրիզմի համար հետաքրքրություն ունեցող վայրերը։ Այստեղ կարելի է ծանոթանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների աստղագիության պատմությանն ու դրա զարգացմանը։ Կայքէջում կգտնեք նաև տեղեկատվություն ժամանակակից և հնագույն աստղադիտարանների, արեգակնային ժամացույցների, աստղացուցարանների, Տիեզերքին առնչվող թանգարանների և այլնի մասին։
Մելինե Ասրյան