Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 27.07.2020
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ ՄԱՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
Ս․թ․ հուլիսի 6-ին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքվեց պայմանագիր՝ համաձայն որի Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։
Սկսած 2010թ-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հանդիսանում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գրծում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030թթ։ ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։
Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։
Դրանք են՝
- Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է
- Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը
- Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը
- Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար
- Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ
- Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։
Ավելին
ՄԱՄ Աստղագիտության զարգացման կենտրոնը, որը տեղակայված է Հարավային Աֆրիկայում, հիմնել է համակարգման 11 տարածաշրջանային գրասենյակ Կոլումբիայում և Չիլիում (Անդյան տարածաշրջան), Հորդանանում (Արաբական աշխարհ և արաբերեն), Եթովպիայում (Արևելյան Աֆրիկա), Չինաստանում (Արևելյան Ասիա և չինարեն), Նիդերլանդներում (Եվրոպա), ԱՄՆ-ում (Հս. Ամերիկա), Պորտուգալիայում (պորտուգալերեն), Թաիլանդում (Հարավարևելյան Ասիա), Հայաստանում (Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիա), Զամբիայում (Հարավային Աֆրիկա) և Նիգերիայում (Արևմտյան Աֆրիկա):
Գրասենյակներն իրականացնում են երկու գործառույթ։ Տեղական գրասենյակները համակարգում են «աստղագիտությունը զարգացման համար» ծրագրերը հարևան երկրներում, մինչդեռ լեզուների փորձաքննության կենտրոնները զբաղվում են լեզվի և/կամ մշակույթի հարցերով։
Գրասենյակներից յուրաքանչյուրը լինելու է տեղական որևէ կառույցի կազմում և վայելելու է տեղական գործընկերների աջակցությունը։
Ներկայումս Աստղագիտության զարգացման կենտրոնի կազմի մեջ մտնում են 11 տարածաշրջանային գրասենյակ և լեզվի փորձաքննության կենտրոն։
Մելինե Ասրյան