Մամուլի հաղորդագրություն |
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.04.2020
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) ստեղծել է «Աստղագիտությունը կրթության համար» գրասենյակը, որը կզբաղվի աստղագիտության վերաբերյալ դասընթացների անցկացմամբ և ռեսուրսների տրամադրմամբ՝ աստղագիտությունը կրթական ոլորտի գործիք, կրթության և դասավանդման խթան դարձնելու նպատակով։ Գրասենյակը բացվել է Գերմանիայի Հայդելբերգ քաղաքում` աստղագիտության հանրայնացման կենտրոնում։
Նոր գրասենյակը կհետապնդի հետևյալ նպատակները՝
- Ստեղծել Աստղագիտական կրթության ազգային կոորդինատորների ցանց
- Վերոնշյալ ցանցի միջոցով համագործակցել կրթական ծրագրերի մասնագետների, ինչպես նաև կրթության նախարարությունների հետ
- Ուսումնասիրել, թե ինչպես է դասավանդվում աստղագիտությունը ՄԱՄ երկրներում
- Ուսուցիչների համար կազմակերպել տարածաշրջանային կամ միջազգային դպրոցներ աստղագիտական կրթության վերաբերյալ և այլն
Նշենք, որ Մարիետտա Գյուլզադյանը, Սոնա Ֆարմանյանը և Արմինե Փաթաթանյանն ընտրվել են որպես ՄԱՄ Աստղագիտությունը կրթության համար գրասենյակի Աստղագիտական կրթության հայաստանյան ազգային կոորդինատորներ։
Մանրամասն տեղեկատվության համար այցելեք՝ https://www.iau.org/news/announcements/detail/ann18054/
Մելինե Ասրյան