NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Մամուլի հաղորդագրություն


ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.02.2021


ՆԱՍԱ-Ի ՆՈՐ ՄԱՐՍԱԳՆԱՑԸ ՎԱՅՐԷՋՔ ԿԿԱՏԱՐԻ ԿԱՐՄԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՆԱՍԱ-ի նոր Perseverance մարսագնացը կհասնի Կարմիր մոլորակ։ Վայրէջքը նախատեսվում է իրականացնել 45կմ (28 մղոն) լայնությամբ Եզերո խառնարանում ԱՄՆ-ի արևելյան ժամանակով մոտ 15։00-ին։

Առաքելության նախնական տևողությունը սահմանված է մեկ մարսյան տարի՝ 687 երկրային օր։

Մեքենայի չափ ունեցող այս մարսագնացը անցյալի մանրէաբանական կյանքի նշանների որոնմանը զուգահեռ կզբաղվի նաև բնակելի միջավայրերի փնտրտուքներով։ Բացի այդ ՆԱՍԱ-ն հույս է հայտնում, որ այս ռոբոտ-ճամփորդը կհավաքի նմուշներ, որոնք Երկիր կբերվեն մոտ տաս տարի անց նոր առաքելության միջոցով։

Նշենք, որ մարսագնացը ՆԱՍԱ-ի 2,7 միլիարդ դոլար արժողության Մարսյան 2020թ․ առաքելության գլխավոր մասն է կազմում։ Այն արձակվել է 2020թ-ի հուլիսի 30-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի ռազմաօդային կայանից։ Ժամանակն ընտրվել էր այնպես, որ Երկիրը և Մարսը տեղակայված լինեին միջմոլորակային ճանապարհորդությունների համար ամենաքիչ էներգիա պահանջող դիրքում։

Վայրէջքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այս հղումով՝ https://www.space.com/17933-nasa-television-webcasts-live-space-tv.html:

Մելինե Ասրյան




0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան