Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.02.2021
2021Թ-Ի ԲԱ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՄԻՆԱՐԸ
Այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) 2021թ-ի առաջին ընդհանուր սեմինարը:
Զեկուցողն էր ԵՊՀ աստղադիտարանի նորանշանակ տնօրեն, ֆմգթ, ԲԱ նախկին գիտաշխատակից, 2008-2015թթ․՝ ՀՀ ՊՆ Վ․Սարգսյանի անվան ՌՀ գիտության գծով պրոռեկտոր Աշոտ Մելքոնյանը, ով հանդես եկավ «ԵՊՀ աստղադիտարանի ներկան և ապագան» թեմայով զեկույցով, ինչի շրջանակներում անդրադարձավ աստղադիտարանում տարված աշխատանքներին և դրա հեռանկարներին։
Նշենք, որ ԵՊՀ աստղադիտարանում վերջին երկու ամիսների ընթացքում մեծ ծավալի վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ են կատարվել, ինչի արդյունքում գործարկվել է դիտակի գմբեթի ճեղքի բացման-փակման մեխանիզմը, ժամային մեխանիզմը, ջեռուցման համակարգը և այլն։ Ամբողջությամբ վերանորոգվել է շենքի առաջին հարկը, կահավորվել է 40 տեղանոց կոնֆերանս դահլիճ, որտեղ արդեն դասեր են ընթանում։ Պլանավորվել և սկսվել են աստղադիտարանում գիտության թանգարանի, գրադարանի և աստղացուցարանի հիմնադրման աշխատանքները։
Մելինե Ասրյան