Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 08.12.2020
ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ
Ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի գիտաինժեներական անձնակազմի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, այս անգամ առցանց ռեժիմով։
Ժողովի ընթացքում քննարկվեց ԲԱ 2020թ․ գիտական և գիտակազմակերպական գործունեությունը: ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց տարեկան հաշվետվություն՝ նվիրված թե՛ գիտական արդյունքներին, թե՛ աստղադիտարանի բոլոր կառույցներում կատարված աշխատանքներին և թե՛ Արցախի 2020թ․ պատերազմի ընթացքում ԲԱ-ի հատուկ գործունեությանը։
Դատելով բոլոր ցուցանիշներից` ԲԱ եղել և մնում է Հայաստանի ամենաարդյունավետ գիտական ինստիտուտներից մեկը։ Չնայած Կորոնավիրուսի համավարակին՝ ԲԱ-ն` որպես ՀՀ Ազգային արժեք, կարողացել է նաև մասամբ իրականացնել իր գիտակազմակերպական, կրթական, հանրային ոլորտների գործունեությունը, որոնց թվում է դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ Նշենք, որ հավատարիմ մնալով ավանդույթներին՝ այս տարվա հաշվետվությունն արդեն առկա է համացանցում (https://www.bao.am/reports/2020.pdf)։
Ժողովի ավարտին տեղի ունեցան մի շարք մրցանակների՝ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) 2020թ․ տարեկան մրցանակի և Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրերի հանձնումը։
Տարին դժվար էր, սակայն, կարող ենք փաստել, որ այն ամփոփեցինք պատվով։
Մելինե Ասրյան