Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 30.11.2020
ՎԱՂԸ ԿՏՐՎԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020Թ. ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կմեկնարկի Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ կայցելի Արագածոտնի մարզի 3 դպրոց և կհանդիպի դպրոցի աշակերտներին։
Դասախոսությունների շարքը, որը սովորաբար տևում է մոտ մեկ ամիս, իրականացվում է հայ աստղագետների կողմից, ովքեր ՀՀ մարզերի դպրոցներում հանդես կգան հետաքրքիր և բովանդակալից ելույթներով: Այս տարի ելնելով համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ որոշ դպրոցների հետ հանդիպումները կանցկացվեն առցանց տարբերակով։
Նշենք, որ դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրն իրականացվում է 2012թ-ից ի վեր։ Դրա նպատակներից մեկը դպրոցներում օժտված և աստղագիտությամբ հետաքրքրքվող աշակերտներին հայտնաբերելն ու նրանց հետ հետագա կապ պահպանելը և նրանց հետագա մասնագիտական աճին օժանդակելն է: Այցելությունների ժամանակ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվում են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն:
Ծրագիրը ֆինանսավորում է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)։
Մելինե Ասրյան