Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.11.2020
ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՏՈՒՆ
![](images/177.jpg)
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանում հյուրընկալված և արդեն հարազատ դարձած մեր արցախցի ընտանիքները օրերս վերադարձան Արցախ։
Բյուրականի աստղադիտարանի հյուրատանը գտնվելու ողջ ընթացքում աստղադիտարանի տնօրինությունը և աշխատակազմն արեցին ամեն հնարավորը, որպեսզի մեր արցախցիներին թեկուզ ժամանակավորապես մոռացնել տան պատերազմական իրավիճակը և ապահովեն նրանց հարմարավետ, անհոգ առօրյայով։
Ելնելով այն փաստից, որ երեխաները մեծամասնություն էին կազմում, և կարևորելով երեխաների անհոգ ու երջանիկ մանկություն ունենալու իրավունքը՝ ԲԱ-ն կազմել էր մշակութային ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ, որոնց թվում էին հանրամատչելի դասախոսությունները աստղագետների, հրավիրյալ հյուրերի մասնակցությամբ, անգլերենի և բուսաբանության դասընթացները, երկու շաբաթ տևողությամբ դասընթացը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, գիտաճանաչողական էքսկուրսիաները (Վ․ Համբարձումյանի տուն-թանգարան և այլն), այցելությունները տեսարժան (Տեղեր, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի) և մշակութային տարբեր վայրեր։
Այդ առիթով հատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել այն հաստատություններին և կազմակերպություններին, ինչպես նաև մեր այն հայրենակիցներին, ովքեր մասը դարձան մեր ծրագրի՝
- «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
- Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
- Իսահակյան գրադարանի Ջ. Բայրոնի անվան արվեստի գրականության բաժին
- ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
- «Գուրմե Դուրմէ» շոկոլադի գործարան
- «Հաղթանակ» զբոսայգի
- «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն
- և այլք։
Մելինե Ասրյան