Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.11.2020
ՀԵՆՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԸ
![](images/176.jpg)
Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանի 80-ամյակը։
Հ․ Սարգսյանը ծնվել է 1940թ-ի նոյեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում։ Հ․ Սարգսյանը աստղադիտարանի ամենատարեց աշխատողներից մեկն է։ Տասնամյակներ շարունակ նա զբաղվում է աստղադիտակների վերանորոգման և դրանց արդիականացման աշխատանքներով։
Հ․ Սարգսյանը ԲԱ-ում իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1958թ-ին։ Սկզբում նա ընդունվել էր որպես ավագ տեխնիկ, ապա որպես մեխանիկ (1961թ)։ 1967թ-ին դարձել է ինժեներ, 1972թ-ին՝ ավագ վարպետ, 1975թ-ին` ինժեներ-մեխանիկ։ 1989թ-ին նա դարձել է 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակով դիտումների օպերատիվ սպասարկման պատասխանատու, 2005թ-ին՝ 1մ հայելու տրամագծով աստղադիտակի սպասարկման պատասխանատու։ 2012թ-ին Հ․ Սարգսյանը նշանակվել է ավագ ինժեների պաշտոնում, 2017թ-ին 1մ հայելու տրամագծով աստղադիտակի պատասխանատու, 2018թ-ին տեղափոխվել է ինժեներատեխնիկական բաժին, իսկ 2019թ-ին նշանակվել է առաջատար ինժեների պաշտոնում և դարձել 1մ հայելու տրամագծով աստղադիտակի ու ԲԱ պատկանող նախկին Լենինգրադի կայանում գտնվող բոլոր տեսակի աստղադիտակների նյութական պատասխանատու։ Հենրիկ Սարգսյանի կենսագրության հետաքրքրաշարժ էջերից կարելի է նշել, այն, որ նա ներկա է եղել ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի կողմից 1մ Շմիդտի աստղադիտակի բացմանը 1961թ․։
Սիրով շնորհավորում ենք Հ․ Սարգսյանին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն։
Մելինե Ասրյան