Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 26.10.2020
ՀՅՈՒՐԵՐ ԱՐՑԱԽԻՑ
![](images/170.jpg)
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Կրթություն հանուն հաղթանակի» նախաձեռնության շրջանակներում ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) էր այցելել արցախցի երեխաների մի խումբ՝ կամավորներ Մարիամ Հարությունյանի և Քրիստինե Թաթոսյանի ղեկավարությամբ։
Ճանապարհի հոգնածությունը հաղթահարելուց հետո մեր արցախցիները հանդիպում ունեցան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, այնուհետև այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակ։
Ուրախ էինք հյուրընկալել մեր ուժեղ երեխաներին։ Կսպասենք նոր հանիպումների։
Մելինե Ասրյան