Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.09.2020
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2020Թ․ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2020թ․«Պողոսյան մրցանակ»-ի (նախկինում՝ ՀՀ նախագահի մրցանակ) հանձնման արարողությանը:
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Արեգ Միքայելյանը, Հայկ Աբրահամյանը, Գուրգեն Պարոնյանը, Գոռ Միքայելյանը և Մարիետտա Գյուլզադյանը ֆիզիկայի զարգացման գործում ունեցած իրենց նշանակալից ներդրման համար արժանացել են 2020թ․ Պողոսյան մրցանակի։ Մրցանակը հանձնել է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:
Մրցանակների հանձնման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը։
Սիրով շնորհավորում ենք մեր գիտաշխատողներին նման կարևոր մրցանակի արժանանալու համար՝ մաղթելով նորանոր գիտական նվաճումներ։
Մելինե Ասրյան