Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 22.09.2020
«Ա.03.02 – ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱ, ՌԱԴԻՈԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ԲԱ երիտասարդ գիտաշխատող Հայկ Աբրահամյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը «Ա.03.02 - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար Հայկ Աբրահամյանը ներկայացրել էր «Ակտիվ գալակտիկական միջուկների ռադիո և օպտիկական հատկությունների ուսումնասիրություն» թեմայով ատենախոսությունը։
Ատենախոսության գիտական ղեկավարն էր ԲԱ տնօրեն, ֆ.մ.գ.թ. Արեգ Միքայելյանը, իսկ պաշտոնական ընդդիմախոսներն էին ֆ.մ.գ.դ. Գ․ Տ․ Տեր-Ղազարյանը և ֆ.մ.գ.թ. Ն․ Վ․ Սահակյանը։
Առաջատար կազմակերպությունն էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտը (ИНАСАН)։
Շնորհավորում ենք Հայկ Աբրահամյանին ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ։
Մելինե Ասրյան