Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 18.09.2020
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
![](images/162.jpg)
Այսօր տեղի ունեցավ Բյուրականի աստղադիտարանի վարչական անձնակազմի համար կազմակերպված անգլերենի 6-ամսյա դասընթացի հավաստագրերի հանձնումը։
Դասընթացը նախաձեռնել էր Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը, և նպատակն ուներ զարգացնել վարչական անձնակազմի անգլերենի հիմնային գիտելիքները և շփման համար անհրաժեշտ հմտությունները։
Դասընթացը վարել են Բյուրականի աստղադիտարանի դրամաշնորհային ծրագրերի և համագործակցության պատասխանատու Դիանա Արզումանյանը, մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը և հանրային կապերի բաժնի ղեկավար Սոնա Ֆարմանյանը։
Շնորհավորում ենք դասընթացի բոլոր մասնակիցներին։
Մելինե Ասրյան