Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.07.2020
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԱՌԱՋԻԿԱ ԿԱՐԵՎՈՐ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԱՌՑԱՆՑ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, հայտնի լինելով միջազգային նշանակության միջոցառումների անցկացման իր փորձով, այս տարի ևս կազմակերպում է գիտական միջազգային միջոցառումներ։
Պանդեմիայի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ Բյուրականի աստղադիտարանը վերոնշյալ միջոցառումները կանցկացնի առցանց։
Նախատեսվող միջոցառումներն են՝
- Երիտասարդ աստղագետների համար նախատեսված «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը»
«Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոց»-ը տեղի կունենա սեպտեմբերի 7-11-ը և կկրի «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը (https://www.bao.am//meetings/meetings/SS2020/index.html)։
Դպրոցի մասնակիցների թվում են երիտասարդ աստղագետներ, աստղագիտության ոլորտում սովորող մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև բակալավրիատի վերջին կուրսում սովորող անձինք։ Դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է։
- «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողով
Գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 14-18-ը (https://www.bao.am/meetings/meetings/ASBD2/index.html)։ Այն կլինի Բյուրականի աստղադիտարանի կողմից անցկացվող նմանօրինակ երկրորդ հանդիպումը (այս թեմայով առաջին գիտաժողովն անցկացվել է 2015թ-ին)։
Գիտաժողովի հրավիրյալ զեկուցողների շարքում են ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, Օլեգ Մալկովը (ՌԴ), Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Ալեն Սարկիսյանը (Ֆրանսիա) և այլք։
Գիտաժողովին կարող են մասնակցել աստղագետներ և համակարգչային գիտությունների ոլորտի մասնագետներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 25-ը: Հայտադիմումը կարող եք լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.bao.am/meetings/meetings/ASBD2/registration.php:
Մելինե Ասրյան