Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.07.2020
ԷՄՄԱ ԲԱԼԱՅԱՆ՝ 90
Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակցուհի, գիտական քարտուղարի օգնական Էմմա Ռուբենի Բալայանի 90-ամյակը։
Էմմա Բալայանը ծնվել է 1930թ-ի հուլիսի 14-ին Ստեփանակերտում։ Մինչև Արցախի շարժման տարիներին Հայաստան տեղափոխվելը Է․ Բալայանն երկար տարիներ աշխատել է Բաքվի գիտական կենտրոններում։ 1979-ից եղել է տիեզերական հետազոտությունների գիտա-արտադրական միավորման բաժնի վարիչ։
Է․ Բալայանը Բյուրականի աստղադիտարանում է աշխատել 1990-2009թթ։ Աշխատանքային գործունեության մի որոշ շրջան աշխատել է Վ․ Համբարձումյանի հետ՝ կատարելով թե՛ գիտական քարտուղարի օգնականի, թե՛ մեծ գիտնականի ռեֆերենտի պարտականությունները։ Է․ Բալայանը 1998թ-ին հանդիսացել է նաև “Աստղաֆիզիկա” մասնագիտության գծով պաշտպանական խորհրդի քարտուղարի օգնական և աշխատել է Վ․ Համբարձումյանի անվ․ տուն-թագարանում։
Մելինե Ասրյան