Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 14.07.2020
ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝ 75

Այսօր լրանում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի գլխավոր ինժեներ Աշոտ Աղվանի Պետրոսյանի 75-ամյակը։ Ա․ Պետրոսյանը ծնվել է 1945թ-ի հուլիսի 14-ին Գյումրիում (նախկինում՝ Լենինական)։ 1965-1970թթ սովորել է Երևանի Կ․ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղում։
1970թ-ին աշխատանքի է ընդունվել Բյուրականի աստղադիտարանում որպես ինժեներ-մեխանիկ։ 1972թ-ին Ա․ Պետրոսյանը նշանակվել է ավագ ինժեներ-մեխանիկի պաշտոնում, 1973թ-ին դարձել է գլխավոր մեխանիկ, 1975թ-ին՝ 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի գլխավոր ինժեներ, 1995թ-ին՝ մեխանիկական արհեստանոցի վարիչ, 1999թ-ին՝ մեխանիկական սարքաշինության լաբորատորիայի վարիչ, 2006թ-ին՝ աստղադիտակների սպասարկման ծառայության պետ, 2007թ-ին՝ աստղադիտարանի գլխավոր ինժեներ, իսկ 2016-ին՝ նաև մեխանիկական արհեստանոցի վարիչ։ 2017թ-ից մինչ օրս Ա․ Պետրոսյանը հանդիսանում է ինժեներատեխնիկական անձնակազմի ղեկավար՝ գլխավոր ինժեների կարգավիճակով։
Ա․ Պետրոսյանը պատասխանատու է աստղադիտակների աշխատանքի, դրանց վերականգնողական և արդիականացման աշխատանքների կատարման համար։
Սիրով շնորհավորում ենք Ա․ Պետրոսյանին ծննդյան տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն և բեղուն աշխատանք։
Մելինե Ասրյան