Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 03.07.2020
ԱՎԱՐՏՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Այսօր կայացավ Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարի (նախկինում՝ EWASS) փակումը։ Համագումարին առցանց մասնակցեց շուրջ 1700 գիտնական։ Մասնակիցների թվում էին նաև ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի մի շարք գիտաշխատողներ՝ առաջատար գիտաշխատող, տնօրեն Արեգ Միքայելյանը, երիտասարդ գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, Նաիրա Ազատյանը և Սոնա Ֆարմանյանը։ Վերջիններս համագումարին հանդես եկան զեկուցումներով և ներկայացրեցին գիտապաստառներ։
Հիշեցնենք, որ այս տարի համագումարը նախատեսված էր անցկացնել Նիդերլանդների Լայդեն քաղաքում, սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից՝ այն կայացավ առցանց։
Մելինե Ասրյան