Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.06.2020
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ
Այսօր կայացավ Եվրոպական աստղագիտական տարեկան համագումարի (ԵԱԸ) բացումը (նախկինում՝ EWASS)։ ԵԱԸ-ն յուրաքանչյուր տարի համագումար է անցկացնում եվրոպական երկրներից որևէ մեկում՝ համատեղելով այն տվյալ երկրի աստղագիտական ընկերության տարեկան համաժողովի հետ։ Այս տարի այն նախատեսված էր անցկացնել Նիդերլանդների Լայդեն քաղաքում, սակայն, ելնելով ստեղծված իրավիճակից՝ այն կայանում է առցանց տարբերակով և տևելու է հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը (https://eas.unige.ch/EAS2020/?fbclid=IwAR0pMfyTaGBf5ukx86pWteJKjm4-kflWFbOdrgpIra93YvsILpJ5HCRqhYQ)։
Նշենք, որ Եվրոպական աստղագիտական ընկերությունը (ԵԱԸ/EAS) հիմնադրվել է 1990թ-ին և ներկայումս միավորում է 26 ազգային աստղագիտական ընկերություն, այդ թվում Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ/ArAS)։
Մելինե Ասրյան