Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.06.2020
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը հայտնի է ինչպես միջազգային համագործակցություններով, այնպես էլ գիտական և հանրային միջոցառումներով, որոնց կազմակերպման և անցկացման համար նպաստող հանգամանքներից մեկն օտար լեզուների իմացությունն է։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը աստղադիտարանի վարչական անձնակազմի համար նախաձեռնել էր անգլերենի 6-ամսյա դասընթաց։ Դասընթացի նպատակն էր զարգացնել վարչական անձնակազմի անգլերենի հիմնային գիտելիքները և շփման համար անհրաժեշտ հմտությունները։ Ամփոփելով արդյունքները՝ կարելի է ուրախությամբ նշել, որ վերջինս տվել է ցանկալի արդյունք, և օտարերկրյա հյուրերն ու այցելուներն այսուհետ կվայելեն էլ ավելի հյուրընկալ վերաբերմունք։
Դասընթացը վարել են Բյուրականի աստղադիտարանի դրամաշնորհային ծրագրերի և համագործակցության պատասխանատու Դիանա Արզումանյանը, հանրային կապերի բաժնի ղեկավար Սոնա Ֆարմանյանը և մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։
Դասընթացի ավարտից հետո կազմակերպվել է քննություն, որի արդյունքների հիման վրա մասնակիցներին տրվելու են հավաստագրեր։
Մելինե Ասրյան