Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 02.06.2020
ՀԱՅՏՆԻ Է ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՎԼԻ ՄՐՑԱՆԱԿԻ 2020Թ․ ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ
Աստղաֆիզիկայի բնագավառում 2020թ․ Կավլի մրցանակին արժանացել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Ֆաբիանն իր՝ գալակտիկաների և դրանց շրջապատող միջավայրի փոխազդեցությանը նվիրված աշխատանքի շնորհիվ։
Էնդրյու Ֆաբիանի աշխատանքը, որն ուղղված է բացահայտելու սև խոռոչների՝ իրենց շրջակայքում առկա գալակտիկաների վրա ունեցած ազդեցությունը, նպաստեց գալակտիկաների «էկոհամակարգի» մասին որոշակի կարևոր պատկերացումների ձևավորմանը և կազմեց այս հսկայական էկոհամակարգի ավելի մեծ պատկերը։
Նշենք, որ Կավլի մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ։ Մրցանակին արժանանում են այն գիտնականները, ովքեր հսկայական ավանդ են ունեցել աստղաֆիզիկայի, նանոգիտության և մի շարք այլ կարևոր բնագավառներում։ Մրցանակը հանձնվում է Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, Նորվեգիայի կրթության նախարարության և Կավլի հիմնադրամի կողմից։ Այս տարի համաշխարհային պանդեմիայի պատճառով մրցանակաբաշխությունը չի կայանա՝ հետաձգվելով մինչև 2022թ․։
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով https://www.iau.org/news/pressreleases/detail/iau2005/:
Մելինե Ասրյան