Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 28.05.2020
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 28
Մայիսի 28-ը Հանրապետության օրն է՝ հայ ժողովուրդի պատմության կարևորագույն օրերից մեկը։
1918թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Երկար դարերի ընդմիջումից հետո, շնորհիվ մի շարք հայրենասեր գործիչների, մասնավորապես` հայոց պատմության մեջ որպես Հանրապետության Հիմնադիր հավերժացած Արամ Մանուկյանի, հայ ժողովուրդը կարողացավ միավորվել և Սարդարապատում, Ապարանում ու Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր) ջախջախել թուրքական զորքերին՝ ապահովելով հայոց անկախ պետականության՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը։
ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը սիրով շնորհավորում է բոլորին այս կարևոր տոնի կապակցությամբ։
Մելինե Ասրյան