Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 21.05.2020
ՀԱՅՏՆԻ Է ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇՈՈՒ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂԻ ԱՆՈՒՆԸ
Ս․թ․ մայիսի 21-ին հայտնի դարձավ աստղագիտության բնագավառում Շոու (Shaw) ամենամյա մրցանակի հաղթողի անունը՝ Ռոջեր Բլենդֆորդ։ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ռոջեր Բլենդֆորդն այս մրցանակին է արժանացել աստղաֆիզիկայում ունեցած իր մեծ ներդրումների համար։ Լինելով իր սերնդի ամենաակնառու տեսաբաններից մեկը՝ նա իր ներդրումն ունի աստղաֆիզիկայի շատ խնդիրների լուծման՝ այդ թվում ակտիվ գալակտիկական միջուկների բնույթի և սև խոռոչներից էներգիայի արձակման մեխանիզմների հասկանալու գործում։
Նշենք, որ Ռ․ Բլենդֆորդը հեղիակ և համահեղինակ է հանդիսանում մի շարք այնպիսի դասական հոդվածների, որտեղ վերհանված են ակտիվ գալակտիկական միջուկների հիմնական գործընթացները, որոնք հսկա սև խոռոչների կողմից նյութի կուտակման արդյունք են։ Մեծ հետաքրքրություն է վայելում նաև տեսաբանի՝ կրկնակի սև խոռոչների ճակատագրին վերաբերող աշխատանքը, խոռոչներ, որոնք առաջանում են գալակտիկաների միաձուլման հետևանքով։
Առավել մանրամասն՝ https://www.iau.org/news/pressreleases/detail/iau2004/։
Մելինե Ասրյան