Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 07.05.2020
ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԵՐ ՄՈՒԹ ԵՐԿԻՆՔԸ
Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) նպաստում է մութ և խաղաղ երկնքի պաշտպանության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ Լույսի միջազգային օրը՝ մայիսի 16-ին տարբեր տեսակի միջոցառումների անցկացումը խրախուսելով։
Այս տարի չնայած դժվարին ժամանակներին՝ IDL2020 կազմակերպությունը կոչ է անում բոլոր մարդկանց սոցիալական ցանցերում կիսվել, թե ինչպես են նշում Լույսի միջազգային օրը տեսագրություններ տեղադրելու միջոցով։ Ձեր միջոցառումներով կիսվելու կամ IDL2020 միջոցառումներին մասնակցելու համար կարող եք այցելել՝ https://www.lightday.org/events։
Մայիս ամսվա ընթացքում ՄԱՄ կարևոր նպատակներից մեկը Globe@Night Campaigns/Երկրագնդի գիշեր արշավներն են (https://www.globeatnight.org/), որոնք սկսվելու են մայիսի 14-ին և տևելու են 10 օր, ինչի ընթացքում խրախուսվում է նայել երկինք և կատարել չափումներ մի շարք պարզ քայլերի միջոցով, որոնց կարող եք ծանոթանալ՝ այցելելով https://www.globeatnight.org/6-steps.php։
Ավելին, կարող եք միանալ https://darkskies4all.org/ambassador/ և դառնալ մութ երկնքի ջատագով։
Մելինե Ասրյան