Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 16.04.2020
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ և ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ANSEF) 2020Թ. ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
ANSEF-ն այս տարի կհանձնի թվով 24 դրամաշնորհ։
ANSEF-ի վերանայող հանձնաժողովը դիտարկել է ներկայացված 189 դիմում, որի արդյունքում առանձնացված 24 աշխատանքները ճանաչվել են Երվանդ Թերզյանի ANSEF 2020թ մրցանակակիրներ։ Դրամաշնորհի արժանացածների թվում է Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Գոռ Միքայելյանն իր գիտական խմբով։ Վերոնշյալից զատ հավանության են արժանացել 28 այլ առաջարկներ, որոնք, սակայն, չեն արժանանանա մրցանակի սահմանափակ ֆինանսավորման պատճառով։
ANSEF-ը ստեղծվել է 2000թ-ին Նյու Յորքում ՀՕՖ-ի (Հայ օգնության ֆոնդ) հովանու ներքո: ANSEF-ի նպատակն է նպաստել հայ գիտական մտքի զարգացմանը, աջակցել ինչպես երիտասարդ, այնպես էլ վաստակաշատ և փորձառու գիտնականներին:
Նշենք, որ սա գիտական մրցույթ է, որին կարող են դիմել գիտական բոլոր ինստիտուտների և գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները:
Մելինե Ասրյան