Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 15.04.2020
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՆԸ
Միջազգային աստղագիտական միությունը հանդես է եկել ՄԱՄ տարբեր ծրագրերի առցանց հարթակներ տեղափոխելու մասին իր նախաձեռնությամբ։ Համաշխարհային այս պանդեմիայի շրջանում տանը մնալու, բայց ժամանակը հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար ՄԱՄ-ը խրախուսում է բոլորին մասնակցել իր կողմից կազմակերպվող աստղագիտական տարբեր ծրագրերի՝ այդ թվում Call to Action from the International Astronomical Union Offices, որտեղ կարելի է գտնել աստղագիտության վերաբերյալ տարբեր նյութեր և հետաքրքիր խաղեր։
Նշենք նաև, որ այս և գալիք մի քանի ամիսների ընթացքում աստղագիտության վերաբերյալ առցանց միջոցառումների հեղինակների համար ՄԱՄ-ը տարբեր անվանակարգերում սահմանել է մրցանակներ։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել՝ IAU Online Astronomy@Home Awards։ Իսկ տարբեր մրցույթների մասնակցելու համար այցելեք disseminated online։
Մելինե Ասրյան