Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 05.03.2020
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԻ
(ArAS Newsletter) ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՎԵՐՍԿՍՎԱԾ Է
Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) վերսկսել է իր էլեկտրոնային տեղեկագրերի (ArAS Newsletter) թողարկումը։
ArAS Newsletter-ի միջոցով ՀԱԸ բոլոր անդամները տեղեկացվում են ոլորտի բազմաթիվ կարևոր և հետաքրքիր միջոցառումների և իրադարձությունների մասին։ 2020թ-ի առաջին համարում, որը լույս է տեսել մի քանի օր առաջ, տեղ են գտել նյութեր մի շարք սպասվող միջոցառումների՝ Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի (2020), Astronomy & Astrophysics (A&A, Աստղագիտություն և աստղաֆիզիկա) ամսագրի տնօրենների խորհրդի տարեկան նիստի, Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցի, «Աստղագիտական շրջահայություններ և Մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողովի մասին։
Նշենք, որ շարքը սկիզբ է դրվել 2002թ-ին։
Մելինե Ասրյան