Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 29.02.2020
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս․թ․ փետրվարի 27-ին ՀՀ դպրոցականների շրջանում անցկացվել է աստղագիտության օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական փուլը։ Մասնակիցների թիվը հասնում էր 12-ի։ Ֆիզմաթ դպրոցից Հունանյան Եվան և Բաղդասարյան Կարենն արժանացել են առաջին կարգի դիպլոմի, Գյոլեցյան Արտաշեսը (Ֆիզմաթ դպրոց), Կիրակոսյան Դավիթը (Ֆիզմաթ դպրոց), Գյուլամիրյան Դավիթը (Քվանտ վարժարան)՝ երկրորդ կարգի դիպլոմի, Գևորգյան Նորայրը (Ֆիզմաթ դպրոց), Վահանյան Վահեն (ՀԱՊՀ ա/դ), Մկրտչյան Ռոմանոսը (ՀԱՊՀ ա/դ), Մինասյան Հայկը (ՀԱՊՀ ա/դ)` երրորդ կարգի դիպլոմի։
Հանրապետական ժյուրին գլխավորում է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Աշոտ Հակոբյանը, ինչպես նաև ժյուրիի կազմում ընդգրկված են աստղադիտարանի այլ գիտաշխատակիցներ։
Բյուրականի աստղադիտարանը սիրով շնորհավորում է հաղթողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։
Մելինե Ասրյան