Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 23.01.2020
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԼԵՀԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԷՋԵՐՈՒՄ
![](images/106_1.jpg)
![](images/106_2.jpg)
ԲԱ-ն շարունակում է մնալ միջազգային ամսագրերի էջերում։
2019թ․ դեկտեմբեր ամսին լեհական «Ուրանիա» ամսագրի 6-րդ համարում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականաի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի՝ Հայաստանի աստղագիտության թեմայով զրույցը «Հայոց երկնքի տակ» ծրագրի ղեկավար Էվելինա Գրացկայի հետ։ Սույն համարում տեղ է գտել նաև մի փոքրիկ նյութ՝ նվիրված Վիկտոր Համբարձումյանի գործունեությանը։
«Ուրանիա» ամսագրի նպատակն է նպաստել աստղագիտական գիտելիքների տարածմանը։ Այն հրատարակվում է երկու ամիսը մեկ անգամ։
Ամսագիրը սույն համարի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով https://bit.ly/2GfwW31:
Մելինե Ասրյան