Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 12.01.2020
ԱՅՍՕՐ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԻՇԵԼ ՄԱՅՈՐԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր լրանում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիր, ֆիզիկայի ոլորտում 2019թ․ Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորի 78-ամյակը։
Ներկայումս Միշել Մայորը հանդիսանում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության անդամ: Համբարձումյանի անվան մրցանակից զատ Միշել Մայորն արժանացել է Այնշտայնի մեդալի (2004), Բալզանի միջազգային մրցանակի (2000), աստղագիտության ոլորտում Շոուի մրցանակի (2005) և մի շարք այլ բարձր պարգևների։
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը շնորհավորում է Միշել Մայորին ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն։
Մելինե Ասրյան