COLLABORATIONS
Հայ-ֆրանսիական համագործակցություն
ԲԱ և Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) միջև 2015թ. կնքվել է պայմանագիր, որով ստեղծվել է ՄԱՄ Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը (ՄԱՄ ՀԱԿԱ ԱԶՏԳ, IAU SWCA ROAD): Այն սերտորեն համագործակցում է Քեյփ Թաունում (Հարավային Աֆրիկա) գտնվող համաշխարհային աստղագիտական կենտրոնի հետ։ ՄԱՄ ՀԱԿԱ ԱԶՏԳ շրջանակներում Հայաստանը համագործակցում է հետևյալ երկրների հետ․
- Վրաստան (Աբասթումանի աստղադիտարան, Իլիայի պետական համալսարան)
- Իրան (Հիմնարար հետազոտությունների ինստիտուտ (IPM), Իրանի ազգային աստղադիտարան (INO))
- Ղազախստան (Ֆեսենկովի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտ)
- Տաջիկստան (Տաջիկստանի ԳԱ աստղաֆիզիկայի ինստիտուտ)
- Թուրքիա (Ստամբուլի համալսարան)
2018-ին ԲԱ համագործակցության պայմանագիր է կնքել նաև Հորդանանում գտնվող Արաբական աշխարհի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հետ։
2018-ից ՄԱՄ ՀԱԿԱ ԱԶՏԳ համագործակցում է նաև Լայդենում (Նիդերլանդներ) գտնվող ՄԱՄ Եվրոպական ԱԶՏԳ-ի հետ։
ԲԱ սերտ կապեր ունի Ռուսաստանի մի շարք աստղադիտարանների, աստղագիտական ինստիտուտների և համալսարանների հետ։ 2017-2019թթ․ ընթացքում համագործակցության պայմանագրեր են կնքվել հետևյալ կազմակերպությունների հետ․
- ՌԴ հատուկ աստղադիտարան (САО)
- Տիեզերական հետազոտությունների ինստիտուտ (ИКИ)
- Մոսկվայի պետական համալսարանի Շտերնբերգի անվան աստղագիտության ինստիտուտ (ГАИШ МГУ)
- ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտ (ИНАСАН)
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան (СПбГУ)
- Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարան (СПбПУ, Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ եռակողմ պայմանագիր)
ԲԱ-ն «Ռոսկոսմոս»-ի («Աստղագիտական հետազոտական կենտրոնի», АНЦ) հետ համատեղ 2015-ից իրականացնում է տիեզերական մնացորդային բեկորների մշտադիտման ծրագիր։
Կան նաև համագործակցության ծրագրեր կամ կապեր հետևյալ կազմակերպությունների հետ․
- Քոռնելի համալսարան, Իթաքա, Ն. Յ., ԱՄՆ
- Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն (GSFC), ՆԱՍԱ, ԱՄՆ
- Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտ (IAP), Ֆրանսիա
- Փարիզի-Մեդոնի աստղադիտարան (OBSPM), Ֆրանսիա
- Մարսելի աստղադիտարան, Ֆրանսիա
- Մոնպելյեի համալսարան, Ֆրանսիա
- LATMOS, Վերսալի Սբ. Քվենտինի համալսարան (UVSQ), Ֆրանսիա
- Լայբնիցի անվ. աստղաֆիզիկայի ինստիտուտ (AIP), Պոտսդամ, Գերմանիա
- Հաշվողական աստղագիտության ինստիտուտ (ARI), Հայդելբերգ, Գերմանիա
- Ֆրանկֆուրտի համալսարան, Գերմանիա
- Քյոլնի համալսարան, Գերմանիա
- Յենայի համալսարան, Գերմանիա
- Վիեննայի համալսարան, աստղաֆիզիկայի բաժանմունք, Ավստրիա
- Հռոմի Սապիենցա համալսարան, Իտալիա
- Պադուայի համալսարան, Իտալիա
- Ազիագոյի աստղադիտարան, Իտալիա
- Կենտրոնական Լանքաշիրի համալսարան (UCLAN), Պրեստոն, ՄԹ
- Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ (IAC), Տեներիֆե, Իսպանիա
- Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարան, Իսպանիա
- Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն (CAUP), Պորտուգալիա
- Առաջատար հետազոտությունների Դուբլինի ինստիտուտ (DIAS), Իռլանդիա
- Վարշավայի համալսարանի աստղադիտարան, Լեհաստան
- Լայնանկյուն թիթեղների տվյալների շտեմարան (WFPDB), Սոֆիա, Բուլղարիա
- Թեհրանի համալսարանի Գիտության պատմության ինստիտուտ, Իրան
- Մարաղայի աստղագիտության և աստղաֆիզիկայի հետազոտական ինստիտուտ (RIAAM), Իրան
- Արցախի պետական համալսարան, Ստեփանակերտ, Արցախ
Համագործակցությունների շրջանակներում․
- իրականացվում են համատեղ հետազոտական նախագծեր,
- իրականացվում են համատեղ դիտողական ծրագրեր,
- տպագրվում են համատեղ գիտական աշխատանքներ,
- կազմակերպվում են համատեղ միջոցառումներ (գիտաժողովներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ),
- տրվում են դասախոսություններ և սեմինարներ,
- իրականացվում է ուսանողների համաղեկավարում,
- տեղի են ունենում բազմաթիվ երկկողմանի գործուղումներ։
ԲԱ սերտ կապերի մեջ է և անդամակցում կամ համագործակցում է նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ․
- Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ, IAU)
- Եվրոպական աստղագիտական ընկերություն (ԵԱԸ, EAS)
- Եվրասիական աստղագիտական ընկերություն (ԵԱԱԸ, EAAS)
- Եվրոպական ենթատարածաշրջանային աստղագիտական կոմիտե (SREAC)
- Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանս (ՎԱՄԱ, IVOA)
- Մոլորակային տվյալների միջազգային ալյանս (IPDA)
- ԳՄՄԽ Համաշխարհային տվյալների համակարգ (WDS) և գիտական տվյալների կոմիտե (CODATA)
- Astronomy & Astrophysics (A&A) եվրոպական ամսագիր, Փարիզ, Ֆրանսիա
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» ենթածրագիր, ՄԱՄ-ի «Աստղագիտությունը և համաշխարհային ժառանգությունը» աշխատանքային խումբ
- «Աստղագիտությունը մշակույթում» եվրոպական ընկերություն (SEAC)
- Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիա (РМАТ)
ՀՀ-ի կազմակերպություններից ԲԱ-ն համագործակցում է մի շարք գիտական ինստիտուտների (ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ և այլ) և համալսարանների (ԵՊՀ, Հայ-ռուսական (Սլավոնական), Ճարտարագիտական և Մանկավարժական համալսարաններ, և այլ) հետ։