NAS  RA  BYURAKAN  ASTROPHYSICAL  OBSERVATORY  AFTER  V. A.  AMBARTSUMIAN  (NATIONAL  VALUE)

ՀՀ  ԳԱԱ  Վ․ Հ․  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ԲՅՈՒՐԱԿԱՆԻ  ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ  (ԱԶԳԱՅԻՆ  ԱՐԺԵՔ)

ՀԱՅ  ENG

Most important facts about Byurakan Astrophysical Observatory (BAO)

Կարևորագույն փաստեր Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) վերաբերյալ



1.BAO was founded by outstanding scientist, National Hero of Armenia Viktor Ambartsumian in 1946 as an institute of the Armenian Academy of Sciences.
2.Stellar associations were discovered in 1947 by Viktor Ambartsumian in BAO. The formation of the stars in groups and the continuous processes of star formation currently occurring in the Galaxy have been proved.
3.In the middle of 1950s, Viktor Ambartsumian put forward the hypothesis of the activity of galactic nuclei, as a result of which a new direction of astrophysics has been developed.
4.The First Byurakan Survey (FBS) has been created by Beniamin Markarian in BAO in 1965-1980. The survey is the largest ever astronomical spectroscopic survey of the northern sky and is considered as one of the most important achievements of the astrophysics in 20th century. This was a new method of search for active galaxies.
5.In BAO, Grigor Gurzadyan designed and built the first space telescopes of the USSR "Orion" (1971) and "Orion-2" (1973), which were operating in ultraviolet range.
6.BAO is one of the rarest observatories in the world where many new cosmic objects have been discovered. About 14,500 cosmic objects have Armenian names.
7.The 1m Schmidt system telescope operating in BAO is in the list of the 10 largest wide-field telescopes in the world.
8.The ZTA-2.6 telescope (installed in 1975) is the largest observational instrument of BAO and one of the 10 biggest telescopes of Europe, Asia, Africa and Australia. At the time of its installation, it was the 7th largest telescope in the world.
9.BAO architectural ensemble was constructed by famous Armenian architects Samvel Safaryan and Sargis Gurzadyan.
10.The world's first international conference on the search for extraterrestrial intelligence (SETI) and communication with them (CETI) was held at BAO in 1971.
11.Due to BAO, Byurakan village appears in the list of 10 "cities", such as Paris, Rome, Vienna, Beijing, where the International Astronomical Union's (IAU) meetings took place most frequently.
12.The Byurakan International Summer Schools (BISS, held since 2006) were recognized by IAU in 2018 as one of the top-3 astronomical schools in the world. Until now, 8 summer schools have been held: 2006, 2008, 2010, 2012, 2016, 2018, 2020 and 2022. The 2010 school was combined with the International School of Young Astronomers (ISYA).
13.BAO was the first among all Soviet observatories that was awarded Lenin Order in 1968, the highest in the USSR. On the occasion of the 75th anniversary of its foundation, BAO was also awarded with a Gold Medal of the National Academy of Sciences of the Republic of Armenia.
14.The world-famous scientist, National Hero of the Republic of Armenia V. Ambartsumian’s house-museum was opened in BAO since 1998. In the same year, BAO was named after Viktor Ambartsumian.
15.The Armenian Astronomical Society (ArAS), founded in 2001, operates in BAO and unites 100 astronomers from 20 countries all over the world. ArAS is also a member of the European Astronomical Society (EAS).
16.The first digitalization project of Armenia was carried out in BAO in 2002-2007, the digital version of 2000 plates of Markarian Survey (DFBS) was created and reserved in the largest Armenian astronomical database.
17.The Armenian Virtual Observatory (ArVO), which was established in 2005, operates in BAO and it is one of the 22 projects of the International Virtual Observatory Alliance (IVOA).
18.In 2011, Markarian Survey was recognized as UNESCO “Memory of the World” international register documentary heritage. It is one of the 12 UNESCO values of Armenia and one of the rare scientific values included in the UNESCO heritage lists.
19.BAO was recognized as a National Value by the government of the Republic of Armenia in 2013. It is one of the 3 national values of RA along with Matenadaran and Institute of Genocide.
20.Since 2014, the Roscosmos station has been operating under contract at BAO, which monitors space debris.
21.BAO was granted the status of the Regional Center of South-West and Central Asia by the International Astronomical Union (IAU) in 2015.
22.BAO was recognized as an initiator of astronomical tourism in the world by IAU in 2016 and according to the 2015 agreement with the Armenian Institute of Tourism, as the center of scientific tourism of Armenia.
23.According to the agreement signed between the RA Ministry of Ecology the green area of BAO territory was recognized as an Arboretum in 2017.
24.With the efforts of BAO the Artsakh Astronomical Laboratory was founded in the Artsakh Scientific Center in 2021.
25.In addition of carrying out scientific activities, BAO also carries out many astronomical educational and public events among schoolchildren, teachers and students.
26.BAO is the only scientific institute in Armenia that has a Public Relations Department, a Press Secretary, as well as a rich website containing all the information on the institute.


1.ԲԱ-ն հիմնադրել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը 1946թ. որպես Հայաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտ։
2.ԲԱ-ում Վիկտոր Համբարձումյանի կողմից 1947թ․-ին հայտնաբերվել են աստղասփյուռները։ Ապացուցվել են աստղերի՝ խմբերով առաջացման և ներկայումս Գալակտիկայում ընթացող աստղառաջացման շարունակական գործընթացների փաստը։
3.ԲԱ-ում Վիկտոր Համբարձումյանի կողմից 1950-ականների կեսերին առաջ է քաշվել գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, որի արդյունքում զարգացել է աստղաֆիզիկայի մի նոր ուղղություն։
4.ԲԱ-ում Բենիամին Մարգարյանի կողմից 1965-1980թթ․ իրականացվել է Բյուրականյան առաջին շրջահայությունը (FBS), որն առաջին կանոնավոր և առ այսօր հյուսիսային երկնքի խոշորագույն սպեկտրադիտական շրջահայությունն է, ինչպես նաև այն ակտիվ գալակտիկաների որոնման նոր մեթոդ էր։
5.ԲԱ-ում Գրիգոր Գուրզադյանի կողմից նախագծվել և կառուցվել են ԽՍՀՄ առաջին տիեզերական աստղադիտարանները՝ գերմանուշակագույն տիրույթի «Օրիոն» (1971) և «Օրիոն-2» (1973) աստղադիտակները։
6.Բյուրականի աստղադիտարանը դասվում է աշխարհի այն բացառիկ աստղադիտարանների շարքին, որտեղ ամենաշատ տիեզերական նոր օբյեկտներ են հայտնաբերվել։ Շուրջ 14500 տիեզերական օբյեկտ կրում են հայկական անվանումներ։
7.ԲԱ 1մ Շմիդտի համակարգի աստղադիտակը մտնում է աշխարհի 10 խոշորագույն լայնանկյուն աստղադիտակների ցանկը։
8.ԲԱ 2․6մ աստղադիտակը Եվրասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի տարածաշրջանի 10 խոշորագույն աստղադիտակներից մեկն է։ Տեղադրման պահին այն իր չափերով եղել է աշխարհի 7-րդ աստղադիտակը։
9.ԲԱ ճարտարապետական համալիրը նախագծվել և կառուցել են նշանավոր ճարտարապետներ Սամվել Սաֆարյանը և Սարգիս Գուրզադյանը։
10.ԲԱ-ում է անցկացվել Արտերկրային քաղաքակրթությունների որոնման և դրանց հետ հաղորդակցման թեմայով աշխարհում առաջին միջազգային կոնֆերանսը (1971թ․)։
11.ԲԱ շնորհիվ Բյուրական գյուղը հայտնվել է այն 10 «քաղաքների» շարքում, ինչպիսիք են՝ Փարիզը, Հռոմը, Վիեննան, Պեկինը և այլն, որտեղ առավել հաճախ անցկացվել են Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, IAU) պաշտոնական գիտաժողովներ։
12.Բյուրականյան միջազգային ամառային դպրոցները (ԲՄԱԴ, BISS, անցկացվում են 2006թ․-ից) ՄԱՄ-ի կողմից 2018թ․ ճանաչվել են աշխարհի աստղագիտական լավագույն 3 դպրոցներից մեկը։ Մինչ օրս անցկացվել է 8 ամառային դպրոց՝ 2006, 2008, 2010, 2012, 2016, 2018, 2020 և 2022թթ․, ընդ որում 2010-ի դպրոցը միաժամանակ ՄԱՄ-ի Երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց էր (ISYA):
13.ԲԱ-ը 1968թ․ բոլոր խորհրդային աստղադիտարանների մեջ առաջինն է պարգևատրվել ԽՍՀՄ բարձրագույն՝ Լենինի շքանշանով։ Հիմնադրման 75-ամյակի առթիվ այն պարգևատրվել է նաև ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով։
14.1998թ․-ից ԲԱ-ում գործում է աշխարհահռչակ գիտնական, ՀՀ ազգային հերոս Վ․ Համբարձումյանի տուն-թանգարանը։ Նույն թվականից ԲԱ-ն կրում է Վ․ Համբարձումյանի անունը։
15.ԲԱ-ում գործում է Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS), որը ստեղծվել է 2001թ․ և միավորում է աշխարհի 20 երկրների 100 աստղագետների։ ՀԱԸ հանդիսանում է Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) անդամ։
16.ԲԱ-ում 2002-2007-ին իրականացվել է Հայաստանի առաջին թվայնացման նախագիծը, և ստեղծվել է հայկական աստղագիտական ամենամեծ տվյալների շտեմարանը՝ Մարգարյանի շրջահայության 2000 թիթեղների թվային տարբերակը (DFBS)։
17.ԲԱ-ում գործում է Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO), որը ստեղծվել է 2005թ․ և հանդիսանում է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) անդամ 22 նախագծերից մեկը։
18.2011 թ․ Մարգարյանի շրջահայությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային գրանցամատյանի փաստագրական արժեք։ Այն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի 12 արժեքներից մեկն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկված հազվագյուտ գիտական արժեքներից է։
19.2013 թ․ ՀՀ կառավարության կողմից ԲԱ-ին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ։ Այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։
20.2014թ․-ից ԲԱ-ում պայմանագրով գործում է Ռոսկոսմոսի կայանը, որն իրականացնում է տիեզերական մնացորդային բեկորների մշտադիտարկում։
21.2015թ․ Միջազգային աստղագիտական միության կողմից ԲԱ-ին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։
22.2016թ․ ԲԱ-ը ՄԱՄ կողմից ճանաչվել է որպես աշխարհում աստղագիտական տուրիզմի նախաձեռնող և Տուրիզմի հայկական ինստիտուտի կողմից՝ համաձայն 2015թ․ պայմանագրի, որպես Հայաստանի գիտական տուրիզմի կենտրոն։
23.2017թ․ ՀՀ Բնապահպանության նախարարության և ԲԱ միջև կնքված պայմանագրով ԲԱ կանաչ տարածքը ճանաչվել է որպես դենդրոպարկ։
24.2021-ին ԲԱ ջանքերով Արցախի Գիտական կենտրոնում հիմնադրվել է Արցախի աստղագիտական լաբորատորիան։
25.ԲԱ-ը բացի գիտական գործունեություն ծավալելուց իրականացնում է նաև աստղագիտական կրթական և հանրային բազմաթիվ միջոցառումներ դպրոցականների, ուսուցիչների և ուսանողների շրջանում։
26.ԲԱ-ը միակ գիտական ինստիտուտն է Հայաստանում, որն ունի Հանրային կապերի բաժին, մամուլի քարտուղար, ինչպես նաև ինստիտուտի ամբողջ տեղեկատվությունը պարունակող հարուստ համացանցային կայքէջ։


0213, Byurakan, Aragatzotn Province, Republic of Armenia ՀՀ, Արագածոտնի մարզ, Բյուրական, 0213
(+374-91) 195901
observ@bao.sci.am


National Academy of Sciences of RAՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Science Committee of RAՀՀ գիտության կոմիտե
Viktor Ambartsumian International PrizeՎիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
International Astronomical UnionՄիջազգային աստղագիտական միություն
IAU Office of Astronomy for DevelopmentՄԱՄ աստղագիտությունը զարգացման համար գրասենյակ
   

© Byurakan Astrophysical Observatory© Բյուրականի աստղադիտարան